News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Արեգ Գեւորգյանի, Սահակ Մուրադյանի եւ Վահագն Գեւորգյանի քրեական հետապնդումը դադարեցնել: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, հետապնդումը դադարեցվել է «հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու» հիմքով:

Հիշեցնենք, որ 2011 թ. օգոստոսի 9-ին Երեւանի Տերյան փողոցում ոստիկանների եւ ՀԱԿ երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀԱԿ 7 երիտասարդ ակտիվիստներ բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին, հարուցվել էր քրեական գործ: 7 երիտասարդներից 4-ի՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի ու Դավիթ Քիրամիջյանի մասով գործն ուղարկվել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան. դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճռով նրանք դատապարտվել էին 6-2 տարվա ազատազրկման:

Իսկ Արեգ Գեւորգյանի, Սահակ Մուրադյանի եւ Վահագն Գեւորգյանի մասով գործն անջատվել էր առանձին վարույթ, որի նախաքննությունը շարունակվում էր Հատուկ քննչական ծառայությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ