News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանական Գիլան նահանգի մերձկասպյան երկու քաղաքներում` Էնզելիում եւ Ռեշտեում, տեղի է ունեցել 3,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հայտնում է  Fars գործակալությունը:

Թեհրանի համալսարանի երկրաբանական կենտրոնը հայտնել էր, որ ստորերկրյա ցնցումներ էին գրանցվել օգոստոսի 3-ին` տեղական ժամանակով 20:30-ին:

Ավելի վաղ երկրաշարժ էր տեղի ունեցել Մազանդարան նահանգի 4 քաղաքներում, այդ թվում Սալմանշահր, Նոշահր, Չալուշ եւ Կիլարդաշտ քաղաքներում: Դրա ուժգնությունը 3,4 բալ էր եղել ըստ Ռիխտերի: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ