News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կինը, հեռացած ամուսնուց վրեժխնդիր լինելու համար, խեղդել է չորսամյա որդուն:

Համաձայն Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության` Պերվոուրալսկի բնակիչն օգոստոսի 3-ին դիմել է ոստիկանություն` բողոքելով, որ իր  35-ամյա կինն իրեն թույլ չի տալիս շփվել չորսամյա որդու հետ:

Ոստիկանություն հրավիրված կինը սկզբում սկսել է պնդել, որ ինքն էլ արդեն տասն օր է, ինչ չի տեսել որդուն, քանի որ նա դուրս է եկել հասակակիցների հետ եւ չի վերդարձել: Հետո խոստովանել է, որ խեղդել է որդուն:

Մեկնելով դեպքի վայր` ոստիկանները հայտնաբերել են երեխայի դին` բռնության հետքերով, հաղորդում է  NEWSru.com-ը:

Կինը պատմել է, որ  հուլիսի 22-23 –ին ամուսնու հետ վիճաբանելուց հետո վերջինս հեռացել է տնից: Կինը, ով նախորդ ամուսնությունից ունեցել  է հինգ եւ վեց տարեկան երկու աղջիկներ, որոշել է վրեժխնդիր լինել եւ սպանել իրենց համատեղ երեխային: Գիշերը նա երեք երեխաների հետ գնացել է լքված տան մոտ: Աղջիկներին թողնելով դրսում` նա չորսամյա որդու հետ մտել է տուն, խեղդել նրան գոտիով եւ գցել նկուղում:

Ներկայումս որոշվում է նրա ձերբակալության հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ