News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Թալիշի ձայն» թերթի ձերբակալված խմբագրի եւ «Դավայ, դո սվիդանիյա» տեսահոլովակի հեղինակ Հալիլ Մամեդովի իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամները հանդիպել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան խորհրդական Ջեֆ Կուրգենի հետ եւ նրան տեղեկացրել Մամեդովի գործի մասին:

Նրանք տեղեկացրել են ձերբակալման, ինչպես նաեւ խուզարկության ժամանակ խախտումների մասին, ինչպես նաեւ Մամեդովի նկատմամբ քրեական հետապնդման պատճառների մասին: Մամեդովի փաստաբաններն ասել են, որ նրա նկատմամբ ոչ մի հետաքննչական միջոցառում չի իրականացվել:

Իր հերթին դիվանագետն ասել է, որ անհանգստացած է այդ փաստով եւ նշել, որ Մամեդովի ձերբակալության հարցը գտնվում է ԱՄՆ դեսպանատան ուշադրության կենտորնում, հաղորդում է «Երկրամասը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, Խաղաղության եւ ժողովրդավարության Բաքվի ինստիտուտը հունիսի 21-ին հայտարարություն էր տարածել անհայտ անձանց կողմից Մամեդովի առեւանգման մասին: Հետագայում պարզվել էր, որ նա ձերբակալվել էր ոստիկանության կողմից: Դատարանը վճիռ էր կայացրել  երեք ամսով Մամեդովի ձերբակալման մասին: Ադրբեջանի ՆԳՆ-ի մամլո ծառայության ներկայացուցիչ Էհսան Զաիդովը հայտարարել էր, որ ձերբակալման ժամանակ Մամեդովից բռնագրավվել էր 5 գ կոկաին, իսկ տան խուզարկության ժամանակ` 30 գ հերոին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ