News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 4-ին Աբովյան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զիվորականներ, զինված ուժերի սպաներ, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ , շնորհավորելով բնակարանամուտը տոնող 61 զինվորականներին, Սեյրան Օհանյանն ընդգծել է, թե զինծառայողների սոցիալական ապահովության հարցը պաշտպանության նախարարության գերակա խնդիրներից մեկն է եւ հավելել, որ այն գտնվում է երկրի ղեկավարի անմիջական հսկողության ներքո:

Բնակարանների հանձնման արարողությունից հետո Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել նորաբաց բնակելի շենքում, ծանոթացել բնակարանային պայմաններին: Պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ զինծառայողների համար նախատեսված բնակարաններն ապահովված են կենցաղային բոլոր հարմարություններով:

2007 թվականից ի վեր ՀՀ-ում կառուցվել եւ շահագործման են հանձնվել ավելի քան 1200 բնակարան, որոնք հատկացվել են ազատամարտիկներին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին եւ զինված ուժերի սպաներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ