News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հելսինկիում հարբած էստոնացին, հարվածելով ծառին, վիճել է «Շտապ օգնության» անձնակազմի հետ, ապա մտել  է մետրո եւ թաքնվել է թունելում` այդպիսով կաթվածահար անելով երթեւեկությունը:

Տղամարդը երթեւեկում էր էստոնական պետհամարանիշներով մեքենայով: Կորցնելով կառավարումը` վարորդը վթարի է ենթարկվել: Մեքենան նախ դուրս է եկել ճանապարհից եւ հարվածել է ծառին, ապա շարժվել է դեպի հեծանվահրապարակ, որտեղ էլ ի վերջո շրջվել է` կանգ առնելով առեւտրի կենտրոնի մուտքի առաջ:

Դեպքի վայր է ժամանել «Շտապ օգնության» անձնակազմը պարզել է, որ վարորդը սթափ չէ: Բժիշկները ցանկացել են նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն տղամարդը հարձակվել է նրանց վրա եւ փախել է մետրոյի ուղղությամբ, հայտնում է «Դնի.ru»-ն:

Տղամարդուն բռնել հաջողվել է  միայն այն ժամանակ, երբ նրա հագուստը բռնվել է թունելից ոչ հեռու գտնվող պահակակետի դռներից: Այնտեղից նրան դուրս բերելու համար մետրոյի աշխատակիցները ստիպված են եղել կանգնեցնել գնացքների շարժը եւ հոսանքազրկել տարածքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ