Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Ցանցահենները «Windows 8»-ի վերջնական տարբերակն արդեն տեղադրել են համացանցում

Ցանցահենները «Windows 8»-ի վերջնական տարբերակն արդեն տեղադրել են համացանցումՕգոստոս 04, 2012 | 23:58

Ցանցահենները ձեռք են բերել «Microsoft»-ի նոր օպերացիոն համակարգի` «Windows 8»-ի վերջնական (RTM) տարբերակը, որն արդեն «շրջում է» ցանցում:

Ինչպես հաղորդում է  3DNews-ը,  այն արդեն հայտնվել է ցանցահենային ռեսուրսներում,  սակայն հնարավոր է հեշտությամբ բախվել է նաեւ կեղծ «Windows 8»-ի, եւ չկա ոչ մի երաշխիք, որ անհամբեր օգտատերերը օպերացիոն համակարգի փոխարեն որպես նվեր ինչ-որ վիրուս չեն ստանա:

Հիշեցնենք, որ RTM (Released To Manufacturing) փուլը նշանակում է արտադրանքի ամբողջական ավարտ եւ համակարգի տարածման սկիզբ արտադրող -գործընկերների շրջանում, որպեսզի նրանք կարողանան ամբողջապես պատրաստ օպերացիոն համակարգը օգտագործել իրենց արտադրանքում:«Microsoft»-ը որպես «Windows 8» -ի թողարկման պաշտոնական ժամկետ նշել էր հոկտեմբերի 26-ը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Տեղեկատվական տեխնոլոգիաներ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...