Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ծառայողական մեքենան

Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի  ծառայողական մեքենանՕգոստոս 04, 2012 | 21:43

Այսօր` օգոստոսի 4-ին վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի  ծառայողական մեքենան: Դեպքը տեղի է ունեցել Ժամը 18.20-ի սահմաններում` Արագածոտնի մարզում: Ինչպես NEWS.am-ին հայտնում է  Արագածոտնի մարզային թղթակիցը, Գյումրի քաղաքի Շիրակացի 185 շենքի 15 բնակարանի բնակիչ, 33 -ամյա Բորիս Աբրահամյանը, վարելով «Լանդ Քրաուզեր»  մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ի Թալին-Կարմրաշեն գյուղերի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից  և շրջվել: Նախնական տվյալներով` վթարի հետևանքով տուժածներ չկան:

Դեպքից անմիջապես հետո մեքենայից հեռացվել են համարանիշները, սակայն շրջանառվող լուրերի համաձայն վթարի ենթարկված «Լանդ Քրաուզեր» -ի վրա ամրացված է եղել 034 oo 11 պետհամարանիշը, որը պատկանում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Պատահարներ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...