News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Skype»-ի` հեռախոսզրույցները գաղտնալսելու թույլտվությունը «Microsoft»-ի  այս կամ այն երկրների կառվարությունների հետ հարաբերությունների շրջանակում է: Այս մասին NEWS.am-ին ասաց «Հայաստանի ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: Հիշեցնենք, որ տարբեր երկրների  իրավապահների հետ նման համագործակցությունն արդեն սկսել է «Skype»-ի գլխամասային ծառայությունը:

«Ցանկացած երկիր, օրենքով սահմանված կարգով, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք ունի:  Ի տարբերություն մնացած հեռախոսային համակարգերի, «Skype»-ով տվյալների փոխանցումը այնպես էր կոդավորվում, որ ողջամիտ ժամկետներում դրանք անհնար էր վերծանել: Հենց դա էլ իրավապահ մարմինների համար ձեռնտու չէր»,- պարզաբանեց Գ. Սաղյանը:

Սակայն, քանի որ 2011թ. հոկտեմբերին «Microsoft»-ը պաշտոնապես ձեռք է բերել «Skype»-ը, ապա վերջինս էլ համապատասխանեցնում է  «Skype»-ի քաղաքականությունը իրենի հետ` տարբեր երկրների կառավարությունների հետ պայմանագրերի մասով: Վերջիններս ներառում են նաեւ կիբերտարածքում օրինականության ապահովման միջոռումներ: «Skype-ը միակ ցանցը չէ, որտեղ հնարավոր է գաղտնալսել զանգերը: Ժամանակակից IP-АТС –ը հնարավորություն ունեն գաղտնալսելու հեռախոսային տրաֆիկի առնվազն 1%-ը»,-ավելացրեց Սաղյանը:

«Չգիտեմ, կարող են արդյոք Հայաստանի իրավապահները տեղեկատվություն պահանջել դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս միջազգային զանգերի մասին: Սակայն 2007թ. Հայաստանը վավերացրել է կիբերհանցագործության դեմ պայքարի մասին համաձայնագիրը,  եւ ցանցային խախտումների դեմ համատեղ պայքարի մասին որոշակի միջոցառումներ այնտեղ գրված են»,-ավելացրեց Գ. Սաղյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ