ՇաբաթՆոյեմբեր 29
  • USD 433.69
  • EUR 539.6
  • RUB 8.72

Արդյո՞ք ճիշտ բանդա էր վնասազերծվել. Ալիկ Սարգսյանը մեկնաբանում է

00:25, 07.08.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Հասարակություն

Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի»  նախաքննությունը ավարտվել է: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Արտյուշա Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը:

Իսկ Բանդայի գործով անցնող Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը նշեց, որ իրեն հայտնել են, որ սույն գործով ձերբակալված 16 ձերբակալվածներից 10 ազատ են արձակել: Նրա խոսքով, մյուս 6-ին չեն կարող ազատ արձակել, քանի որ եթե Քյարամ Ամոյանին թողնեն Արման Դալլաքյանին էլ են ստիպված թողնելու, իսկ  այդ դեպքում  սույն գործը «Բանդայի» գործ չի կարող կոչվել, քանի որ 4 հոգանոց խումբը չի կարող բանդա կոչվել:

«Իսկ նախագահը այդ դեպքում Ալիկ Սարգսյանին կախաղան կհանի: Ինձ այդպես փոխանցեցին: Դե ասեք, ես ի՞նչ անեմ, այս սխալ գործողության պատճառով մենք էս ցավը քաշենք»,- ավելացրեց Կարինե Ամոյանը: Կարինե Ամոյանը փոխանցեց նաեւ, որ հաշմանդամ որդին պատրաստվում է որպես բողոքի նշան կարել բերանը, իսկ ինքը բողոքի ակցիա է անելու նախագահական նստավայրի մոտ:

Փաստաբան Հովիկ Արսենյանը NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում եւս նշեց, թե ինքն էլ է լսել, որ  ձերբակալված 16 անդամներից 10 ազատ են արձակվել: Հովիկ Արսենյանը նաեւ տեղեկացրեց, որ ինքը միջնորդություն է ներկայացրել, որ իրեն տրամադրեն քրեական գործով անցնող բոլոր նյութերը եւ լուսապատճենները: «Այս պահի դրությամբ դեռեւս ինձ լուսապատճեները չեն տրամադրել: Լուսապատճեների տրամադրման պահից նոր կհաշվվի ծանոթացման ժամկետը»,- նշեց Հովիկ Արսենյանը, ինչպես նաեւ ավելացրեց, որ նշված ժամանակահատված չկա, որի համաձայն իրեն պետք է տրամադրեին պահանջված փաստաթղթերը:

Տեղեկությունը ճշտելու համար զանգ տվեցինք բանդայի գործով անցնող մյուս ձերբակալվածների հարազատներին: Գուրգեն Հայրապետյանի` Եթումի եղբոր Աշոտ Հայրապետյանի հեռախոսը չէր պատասխանում: Ավելի ուշ նրանց հարազատներից հաջողվեց պարզել, որ հանցախմբի հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող Արամ եւ Արտակ Հայրապետյաններն ազատ  են արձակվել եւ հեռացել Հայաստանից:

NEWS.am-ը  փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ սույն գործով քննչականի ղեկավարից, սակայն նա հրաժարվեց բանավոր խոսել:

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հնարավոր է, որ  2011թ-ի սեպտեմբերի 23-ին սխալ մարդկանց վնասազերծած լինեն, արձագանքեց.«Անհեթեթ խոսակցություններ են նման բան չկա»:

Դիտարկմանը, թե ձերբակալվածների ծնողները նշում են, որ մյուսներին էլ ազատ չեն արձակում, որ իր վրա խոսակցություն չգա, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Չկա նման բան կամ, եթե մարդը անմեղ է ես ի՞նչ կապ ունեմ: Ես կապ չունեմ: Ճիշտ է իմ օրոք է բանդան բացահայտվել, բայց, թե հիմա ինչ է կատարվում, քանիսին են ազատ արձակել, ես տեղեկություններ չունեմ: Քննություն է կատարվում, թող դատարանում փորձեն իրենց արդարացնել»:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ, ավազակախմբի վնասազերծման գործողությունը սեպտեմբերի 23-ին իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման էին ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել էին փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում` հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Լույս չի լինելու Երեւանի եւ մարզերի որոշ բնակավայրերում

Պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար...

Ջուր չի լինելու Շենգավիթի որոշ հատվածներում

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար...

159 մանկապարտեզի համար ծախսել ենք 6 մլրդ դրամ. Տարոն Մարգարյան

Մանկապարտեզների գույքի թարմացումը եւս առանձնակի կարեւորված է մեր կողմից, ընդ որում, մենք կարեւորել ենք ոչ միայն սեղան-աթոռների եւ մահճակալների թարմացումը, այլ նաեւ ծրագրում ներառել ենք խոհանոցային պարագաները...

Չիվնինգի կրթաթոշակների 2015-2016 ուստարվա դիմումներն ընդունվում են օգոստոսի 1-ից...

Կրթաթոշակի նպատակն է ներգրավել արհեստավարժ մասնագետների, ապագա առաջնորդների, որոշում կայացնողների ու կարծիք ձեւավորողների...

«Ժամանակ». Երեւանցի մարմնավաճառների «գործն» սկսվում է տաքսու մեջ

Որոշ վարորդներ նկատեցին, որ երբ իրենց մեքենան հաճախորդ է նստում, չեն կարող հետաքրքրվել, թե ով է ինչու է հյուրանոց, ռեստորան կամ կարաոկե գնում...

Ամրապնդեք կապը հայրենիքի հետ. վարչապետը՝ «Սփյուռք» ամառային դպրոցի երեխաներին

Ամենակարեւորը Հայաստան-Սփյուռք-Արցախ համատեղ ծրագրերի միջոցով մայր հայրենիքի հետ կապերի պահպանումն ու ամրապնդումն է...

Partner news