News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Google-ի օլիմպիական նոր doodle-ը նվիրված է  արգելավազքին: Այն ինտերակտիվ է, կարելի է խաղալ եւ դրամներ վաստակել: Խաղն սկսելու համար հարկավոր է կտտացնել լոգոտիպին եւ դրա վրա կհայտնվի կառավարման վահանակ: Շարժման արագությունը կարգավորելու համար հարկավոր է օգտագործել աջ եւ ձախ սլաքներով ստեղները: Արգելքի վրայով ցատկելու համար հարկավոր է սեղմել վերեւ ցույց տվող սլաքի ստեղնը:

Սա հրաշալի հնարավորություն է Օլիմպիական խաղերի մասնակից զգալու համար: Հարկավոր չէ արագ վազել,  եթե դուք արագաշարժ մատներ ունեք, կարող եք ձեր օլիմպիական պարգեւները վաստակել, այնուհետեւ արդյունքը կիսել ընկերների հետ Google + կայքում: Խաղի հասանելիության մշտական հղումն է www.google.com/doodles/hurdles-2012:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ