News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հալեպ քաղաքում մարտերը հասել են  հայաբնակ թաղամասեր: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հալեպի հայ համայնքի աղբյուրը, անցյալ գիշեր բանակի եւ ընդդիմադիրների միջեւ մարտերը տեղի են ունեցել հայաբնակ թաղամասերի մոտակայքում, երբեմն նաեւ բուն թաղամասերում:

«Բախումները սկսվել են գիշերը ժամը 4-ին եւ շարունակվել են մինչեւ առավոտյան 9-ը: Հակամարտության սկսման օրից սա ամենասարսափելի գիշերն էր»,- նշել է աղբյուրը: Նրա խոսքերով հալեպի հայ համայնքի մի որոշ հատված մտադիր է ժամանակավորապես լքել տները: Բացի այդ համայնքի ներկայացուցիչը նշել է, որ հայերի մեջ տուժածներ չկան:

Հիշեցնենք, որ Սիրիայում բնակվում է մոտ  50-60 հազար հայ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ