News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արարատի բնակչուհի 12-ամյա Ս.Ս.-ի նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարած 51-ամյա Մարտիկ Բաղդասարյանը այսօր` օգոստոսի 7-ին տեղափոխվել է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաեւ ՀՀ արդարադատության նախարարության ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը:

Հարկ է նկատել, որ հաղորդումը ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում  տրվել է հուլիսի 31-ին եւ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 141 հոդվածի (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ) հատկանիշներով: Իսկ, երեկ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Ենոքյանը բավարարել է Արարատի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը այն մասին, որ Մարտիկ Բաղդասարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացվի:

NEWS.am-ի տեղեկություններով անչափահասը գտնվել է տատիկի խնամքի ներքո , քանի որ մայրը մահացած է, իսկ հայրը բնակվում է արտերկրում: Աղջիկը տատիկի հետ  բնակվել են հանրակացարանում: Իսկ Մարտիկ Բաղդասարյանը աղջկա նկատմամբ անառակաբարո գործողությունները կատարել է իր ավտոտնակում:

Տպել
Ամենաշատ