News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը շարունակում է ոչ միայն իր կանոնավոր այլեւ լրացուցիչ չվերթները պատերազմական գոտու ուղղությամբ:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւան-Հալեպ-Երեւան ուղությամբ «Արմավիա» ընկերությունը հուլիսի 9-ից մինջեւ օգոստոսի 6 -ը իրականացրել է ընդանուր առմամբ 6 չվերթ՝ 5-ը կանոնավոր, 1-ը լրացուցիչ: Նշված ժամանակահատվածում ազգային ավիափոխադրողը ընդանուր առմամբ տեղափոխել է 724 ուղեւոր: Երեւանից –Հալեպ ուղությամբ տեղափոխել է 131 ուղեւոր, Հալեպից- Երեւան՝ 593 ուղեւոր:

Հուլիսի 9-ին Բոինգ օդանավով Երեւանից – Հալեպ մեկնել է 45 ուղեւոր, ժամանել է 94 ուղեւոր: Հուլիսի 16-ին մեկնել է ՝ 32 ուղեւոր, ժամանել է 104 ուղեւոր: Հուլիսի 23-ին մեկնել է 16 ուղեւոր, ժամանել է 105 ուղեւոր: Հուլիսի 30-ին Airbus օդանավով մեկնել է 20 ուղեւոր, ժամանել է՝ 139-ը: Օգոստոսի 2-ին լրացուցիչ չվերթով SAG -200 օդանավով մեկնել է 0 ուղեւոր, ժամանել է ՝ 50-ը: Օգոստոսի 6-ին կանոնավոր չվերթով Բոինգ օդանավով մեկնել է 17, ժամանել է 101 ուղեւոր:

Հիշեցնենք որ ազգային ավիափոխադրողը Երեւան-Հալեպ-Երեւան չվերթը հատուկ վերականգնեց հուլիսի 9-ից՝ Սիրիայում նկատվող պայթունավտանգ իրավիճակից ելնելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ