News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գլենդելի հայկական «Չամլյան» դպրոցում այս աշնանից կներդրվի հայերենի դասավանդման նոր ծրագիր, տեղեկացնում է  «Asbarez»-ը: «Սարոյանի նախագիծ» կոչվող ծրագիրը հաշվի է առել դասավանդման նոր մեթոդներն ու ծրագրերը:

Ծրագրի մշակման համար դպրոցի վարչակազմը ձեւավորել է կոմիտե Կալիֆոռնիայի համալսարանի հայերենի ամբիոնի անդամների ներգրավմամբ: Կոմիտեի կազմում ընդգրկվել են Թալար Շահինյան-Մարուքյանը, Շուշան Կարապետյանը եւ Միրնա Դուզջանը, ինչպես նաեւ «Չամլյան» դպրոցի արեւմտահայերենի եւ արեւելահայերենի նախագահներ Արաքս Զարզավաջյանն ու Սարո Նազարյանը:

«Մենք հուսով ենք, որ ծրագիրը հաջողությամբ կիրականացվի եւ բարձր կգնահատվի»,-ասել է դոկտոր Շահինյան-Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ