News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հալեպում անցած գիշեր եւ առավոտյան տեղի ունեցած մարտերի հետեւանքով զոհվածների մեջ մեկ հայ կա: Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հալեպի հայ համայնքի աղբյուրը, զոհվել է մոտ 40-42 տարեկան տղամարդ, Վիգեն Քալայջյան անունով: Զոհերի թվում են նաեւ երեք քրիստոնյա արաբներ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գիշերը ժամը 4-ից մինչեւ առավոտյան ժամը 9-ը տեղական բանակի եւ ընդդիմադիր ստորաբաժանումների միջեւ մարտեր են սկսվել Հալեպի հայկական թաղամասերի մերձակայքում: Հայ համայնքի մի մասը ստիպված է եղել լքել իր տները:

Նշենք, որ Սիրիայում մոտ 50-60 հազար հայեր են ապրում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ