News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 27
USD
479.11
EUR
544.99
RUB
8
Տեսնել լրահոսը

Անգլիացի հայտնի աստղագետ, աշխարհի խոշորագույն ռադիոհեռադիտակներից մեկի հեղինակ Սըր Ալֆրեդ Լավելը օգոստոսի 6-ին 98 տարեկան հասակում հեռացել է կյանքից:

Լավելն առավել հայտնի է իր անվամբ կոչված «Լավել» հեռադիտակով, որը Անգլիայի հյուսիսում ֆիզիկոսի հիմնադրած «Ջորջել Բենք» աստղադիտարանի գլխավոր գործիքը դարձավ: Ժամանակին դա աշխարհի խոշորագույն ռադիոաստղադիտարանն էր: Լավելն այն ղեկավարել է 1945-1980թթ.:

Վերջերս տված հարցազրույցներից մեկում Լավելը խոստովանել էր, որ նախորդ դարի վաթսունականներին աստղադիտարանը, գիտական գործառույթից բացի, ծառայել է նաեւ իբրեւ խորհրդային բալիստիկական հրթիռների արձակման մասին նախազգուշացնող համակարգ: Լավելը այդ տարիներին եղել է Խորհրդային Միությունում, որտեղ, նրա խոսքով, իրեն փորձել են սպանել հզոր ռադիոճառագայթման միջոցով: Այդ մասին մանրամասն զեկույցը Սըր Ալֆրեդ Լավելը թողել է Մանչեսթրի համալսարանի գրադարանում: Նա արգելել էր դրանք հրապարակել իր կենդանության օրոք, այդ պատճառով դրանք լույս կտեսնեն միայն հիմա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Այս թեմայով
Ամբողջ
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news