Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Գյումրիում խոշոր վթար է եղել, կա չորս զոհ (ֆոտո)

Գյումրիում խոշոր վթար է եղել, կա չորս զոհ (ֆոտո)Օգոստոս 08, 2012 | 10:33

Օգոստոսի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես hայտնում է NEWS.am-ի Շիրակի թղթակիցը, Գյումրի քաղաքի Սախարովի անվան հրապարակում` Շիրակացի եւ Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում, Գյումրի քաղաքի բնակիչ, 24-ամյա Մկրտիչ Մանուկյանը ժամը 03:00-ի սահմաններում վարելով  «Մերսեդես» E 320» մակնիշի 20 ՏՏ 529 համարանիշի ավտոմեքենան, շրջվել է եւ բախվել շենքի անկյունապատին: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջկատը եւ մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաեւ Շիրակի մարզի ճանապարհային ոստիկանները, Գյումրու շտապօգնության կայանի 4 շտապօգնության բրիգադներ

Վթարի հետեւանքով 3 հոգի տեղում մահացել էր, իսկ 1 հոգի տեղափոխվել Գյուլբեկյանի անվան հիվանդանոց , վիրավորներին եւ մահացածներին մեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու շտապբուժօգնության եւ փրկարար ծառայության աշխատակիցները:

Մահացածներն են` Գյումրի քաղաքի բնակիչներ, 24-ամյա Սամվել Մինասյանը, 26-ամյա Սեւակ Հովհաննիսյանը եւ  25-ամյա Էդգար Ավագյանը: Մեքենայի վարորդ, նույն քաաքի բնակիչ  24-ամյա Մկրտիչ Մանուկյանը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, որտեղ եւ մահացել է:

Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Պատահարներ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...