News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր վարորդին: Աստղը նախկին վարորդին մեղադրում է շանտաժի մեջ, հայտնելով, որ նա պահանջում է 2,8 միլիոն դոլար, մեքենայի մեջ պատահական լսած զրույցը չհրապարակելոււ  համար:

Ավելի վաղ Լոպեսի նախկին վարորդ Հակոբ Մանուկյանը ինքն է ցանկացել դատի տալ երգչուհուն եւ նրա գործակալ Բենի Մեդինային: Նա վստահեցնում է, որ Մեդինան քննադատում էր իր արտաքին տեսքը եւ անգլերենի իմացությունը, իսկ Լոպեսին մեղադրել է աշխատանքից ստիպողաբար հեռացման եւ աշխատանքային պայմանագրի ու վճարման պայմանների խախտման մեջ:

Ջենիֆեր Լոպեսը պատասխան հայց է ներկայացրել Մանուկյանի դեմ: Հայցաչափը կազմում է 20 միլիոն դոլար, հայտնում է Life News-ը:

Աստղը վստահեցնում է, որ Մանուկյանը բազմիցս հարբած նստել է ղեկին, փորձել է ղեկավարել երգչուհու  անվտանգության եւ  պաշտպանության ծառայությունը, որի համար հավելավճար է պահանջել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ