Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Կապանում առաջադրված է քաղաքապետի երեք թեկնածու. Չորս քաղաք դեռ թեկնածու չունի

Կապանում առաջադրված է քաղաքապետի երեք թեկնածու. Չորս քաղաք դեռ թեկնածու չունիՕգոստոս 08, 2012 | 16:21

Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 7-ի դրությամբ առաջադրված է երեք թեկնածու: Ինքնաառաջադրվել են գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը եւ անկուսակցական Գագիկ Աթաջանյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանը:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Մեղրիում առաջադրված է քաղաքապետի երկու թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Սերգեյ Հայրապետյանը, ինքնաառաջադրվել է անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը:

Առայժմ առաջադրումներ չկան Քաջարանի, Ագարակի, Սիսիանի, Դաստակերտի քաղաքապետերի պաշտոններում:

Նշենք, որ Սյունիքի մարզի 109 համայնքներից 94-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 10-ի ժամը 18-ը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Ընտրություններ Հայաստանում" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...