News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում գտնվող ադրբեջանցի գերի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջեւը  առողջական որեւէ խնդիր չունի: Այս մասին NEWS.am-ին ասաց Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողվին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

«Ֆիրուզ Ֆարաջեւի առողջական վիճակը լավ է: Առողջության հետ կապված խնդիրներ չկան»,-ասաց աշխատանքային խմբի ղեկավարը:

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, հուլիսի 26-ի գիշերվա ժամը 06:00-ի սահմաններում Հայաստանի ԶՈՒ շփման գծում ԱՀ զինծառայող, Ադրբեջանի քաղաքացի Ֆիրուզ Ֆարաջեւը հատել էր Հայաստանի պետական սահմանը եւ հանձնվել: Սահմանախախտը ձերբակալվել էր, կատարվում է քննություն:  Ադրբեջանցի զինծառայողին գերեվարելու  մասին անհապաղ տեղեկացվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակությունը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` որոշ ժամանակ առաջ Ֆարաջեւը ճողվածքի հեռացման վիրահատության է ենթարկվել: Նույն լրատվամիջոցների հաղորդմամբ` զինծառայողների հարազատներին արդեն կանչել են ռազմական դատախազություն` տեղեկացնելու համար գերի հանձնվելու փաստով քրեական գործի հարուցման մասին:

Ֆարաջեւի` հայկական կողմ անցնելու պատճառների վարկածներից մեկը վերաբերում է համածառայակիցների կողմից նրա նկատմամբ ծեծին ու ճնշումներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ