News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթի լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին Կիպրոսում մի կղզի է գնել, իսկ այժմ զբաղված է առանձնատան ջրային համակարգի մոնտաժման աշխատանքներով:

«Բայց դա չի խանգարում, որպեսզի Քոչարյանի ընտանիքի անդամներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Հունաստանում: Ավելին, էքս նախագահի հարսը՝ երգչուհի Սիրուշոն, վերջերս Կիպրոսում մասնակցում էր համերգների:

«Ժողովուրդ»-ը փորձեց կղզի գնելու վերաբերյալ տեղեկությունը ճշտել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն վերջինս, ինչպես միշտ, մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին չպատասխանեց»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ