Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

«Synopsys»-ի կողմից կազմակերպվող միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան հոկտեմբերին տեղի կունենա Երեւանում

«Synopsys»-ի կողմից կազմակերպվող միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան հոկտեմբերին տեղի կունենա ԵրեւանումՕգոստոս 11, 2012 | 04:42

«Synopsys, Inc.» ընկերությունը`ծրագրային ապահովման ոլորտում համաշխարհային առաջատարը, հայտարարել է, որ  միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 7-րդ օլիմպիադան տեղի կունենա 2012 թվականի հոկտեմբերի 4-ին Երեւանում:  Այդ մասին հաղորդում է  «The Sacramento Bee»-ն:

Միջոցառումն առաջին անգամ կանցկացվի Էլեկտրոտեխնիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի ինժեներների (IEEE) թեստավորման տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (TTTC) հետ համագործակցությամբ:

Օլիմպիադան  անցկացվում է Հայաստանի վարչապետի հովանու ներքո: «Սինոփսիս Հայաստան» ՓԲԸ-ն մրցույթի գլխավոր կազմակերպիչը եւ հովանավորն է: Գլխավոր հովանավորն է  «Վիվա Սել ՄՏՍ-ը»` Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատորը:

Օլիմպիադայի նպատակն է հայտնաբերել մինչեւ 30 տարեկան ամենավառ, տաղանդավոր ինժեներներին: Օլիմպիադան ուղղված է Հայաստանում եւ այդ մրցույթի այլ մասնակից երկրներում միկրոէլեկտրոնիկայի հետագա զարգացմանը նպաստելուն:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Տեղեկատվական տեխնոլոգիաներ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...