News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանին օգոստոսի 10-ին գումարված արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է մայրաքաղաքի Տիտոգրադյան փողոցի հիմնանորոգման ծրագիրը, որի շրջանակներում  նախատեսվում   է փողոցի երթեւեկելի մասի ամբողջ երկայնքով   ասֆալտբետոնյա  ծածկի  իրականացում, մայթերի մասում գոյություն   ունեցող բազալտե   եզրաքարերի  քանդում եւ ամբողջությամբ  նորով   փոխարինում, ինչպես նաեւ մայթերի   հատվածում  մանրահատիկ ասֆալտբետոնյա ծածկի  իրականացում։ 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երեւան քաղաքի 2012 թվականի  բյուջեով   մայրաքաղաքի բազմաբնակարան  շենքերի կամարանցումների  վերանորոգման  եւ  գունազարդման  աշխատանքների  համար  նախատեսվել  է 86,8 մլն դրամ,  որի շրջանակներում  վերանորոգվել   եւ   գունազարդվել   է  շուրջ 70  կամարանցում,  ինչը  մեծ ոգեւորությամբ  է   ընդունվել   քաղաքացիների  կողմից։ Ծրագիրն ավարտին  հասցնելու համար  նախատեսվում   է իրականացնել  եւս շուրջ 58  կամարանցումների գունազարդման եւ վերանորոգման  աշխատանքներ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝  ավագանին հավանություն է տվել  44 մլն 62 հազար  դրամ  հատկացնել կամարանցումների վերանորոգման  եւ 36,5 մլն դրամ՝  կամարանցումների գունազարդման համար։

ՀՀ օրենսդրական դաշտում տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված՝  ավագանին քվեարկությամբ հավանության է տվել նաեւ Երեւանի ավագանու նախկինում ընդունված մի շարք որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ Երեւան համայնքի սեփականություն համարվող գույքը անհատույց օտարման կամ օգտագործման տրամադրելու մասին որոշման նախագծերին։

Երեւանի ավագանին հավանություն է տվել մայրաքաղաքի Կենտրոն  վարչական  շրջանի  Երեւանի Թատրոնի  եւ կինոյի պետական ինստիտուտին հարակից՝  Ամիրյան  փողոցից  մինչեւ   Փ. Բուզանդի  փողոց  ձգվող փողոցը   Ֆրանսահայ  նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի անունով անվանակոչելու, ինչպես նաեւ մայրաքաղաքում ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Մարատ Հալաջյանի եւ ՀՀ  ԳԱԱ ակադեմիկոս,  ՀԽՍՀ  գիտությունների վաստակավոր   գործիչ,  ֆիզիկամաթեմատիկական  գիտությունների դոկտոր Թինա  Ասաթիանիի հիշատակը  հավերժացնող   հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ