News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Google-ի  օլիմպիական վերջին doodle-ը նվիրված է գեղարվեստական մարմնամարզությանը: Երեք օր անընդմեջ Google-ը ինտերակտիվ doodle-ներ էր տեղակայում` օգտվողներին առաջարկելով խաղալ, բայց օգոստոսի 11-ին այն կրկին վերադարձել է ավանդական, նկարով լոգոտիպին: Հնարավոր է, չեն կարողացել գեղարվեստական մարմնամարզություն խաղալու ձեւ մշակել:

Լոգոտիպին պատկերված է մարզուհի ժապավենով, որը, ոլորվելով ձեւավորում է  Google բառի երկու «o» տառերը:

Գեղարվեստական մարմնամարզությունը զուտ կանացի երկու մարզաձեւերից մեկն է, մյուսին` սինխրոն լողին, Google-ն արդեն անդրադարձել էր օգոստոսի 5-ին:

Գեղարվեստական մարմնամարզության մրցումները Լոնդոնի Օլիմպիադա-2012-ում մեկնարկել են օգոստոսի 9-ին եւ կշարունակվեն մինչեւ օգստոսի 11-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ