ՇաբաթՀուլիս 26
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

Նոր մանրամասներ Վրաստանում հայ երիտասարդի հետ տեղի ունեցած միջադեպից

12:03, 11.08.2012 Տարածաշրջան: Հայաստան, Վրաստան Թեմա: Պատահարներ

Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Վրաստանում հայ երիտասարդի վրա կատարված մահափորձի վերաբերյալ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 10-ին, ժամը 05.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ուսահոդի հրազենային վնասվածքներով Գյումրիից «շտապօգնության» ավտոմեքենայով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 24-ամյա Նարեկ Լ.-ն:

Նա ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ օգոստոսի 4-ին, ժամը 23.00-ին,Վրաստանի Բաթումի քաղաքի Մայիսի 26-րդ փողոցի թիվ 16 շենքի 2-րդ հարկում գտնվող իրենց բնակարանում ցանկացել է քնել, բայց շենքի բակում աղմուկի եւ հայհոյանքի ձայներ լսելով՝ բակում աղմկող անձին պատշգամբից զգուշացրել է, որ չանհանգստացնի, սակայն վերջինս հայհոյել է ու պատյանից հանելով զենքը՝ կրակել իր ուղղությամբ եւ ուսահոդի մասում պատճառել է հրազենային վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ Վրաստանի Բաթումիի ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Կատարվում է հետաքննություն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Մեքենաները մնացել են ցեխակույտի մեջ

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ...

Միկրոավտոբուսը դուրս է եկել հանդիպակած գոտի եւ բախվել «Տոյոտա»-ին

Պատահարի հետեւանքով վերջին ավտոմեքենայի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց...

Արարատում մոտոցիկլը կողաշրջվել է

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց...

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Երեւանի «Եռաբլուր» հուշահամալիրի մոտակայքում այրվել է 300 քմ, Ծիծեռնակապերդի խճուղում` 1000 քմ...

Սերժ Սարգսյանը ցավակցել է Ալժիրի եւ Ֆրանսիայի նախագահներին

Անկեղծ ցավակցություն եւ զորակցություն է հայտնել Ալժիրի նախագահին եւ Ալժիրի եղբայրական ժողովրդին...

Վարագավանք-Պառավաքար ճանապարհին «Նիվա»-ն շրջվել է. կան վիրավորներ

Վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց...