ՇաբաթՀուլիս 26
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

Այս տարվա վեց ամիսներին բռնաբարությունների թիվն ավելացել է, սպանություններինը` մ...

15:50, 11.08.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Պատահարներ

Հայաստանում 2012թ-ի 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդու անձի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 394-ով: Գլխավոր դատախազության կոլեգիայի հաշվետվության մեջ նշվում է, որ 2012թ. առաջին կիսամյակում  մարդու անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 1961, իսկ 2012թ-ի առաջին կիսամյակում 1567:

Թե 2012թ. նշված ժամանակահատվծում, թե 2011թ-ին  գրանցվել է 28 սպանության դեպք:  2012թ-ին գրանցվել է սպանության փորձի 17 դեպք, 2011թ-ին 20, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3 դեպքով: 

2012թ-ին գրանցվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 690 դեպք, 2011թ-ին` 629: Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը աճել են 61-ով:Այդ թվում 2012թ-ին առողջությանը ծանր վնաս պատճառելու 82 դեպք է արձանագրվել, իսկ 2011թ-ին 92:

Նշված ժամանակահատվածում 2012թ-ին մարդկանց թրաֆիքինգի` (132, 132պ հոդվածով)  15 դեպք է արձանագրվել` 2011թ-ի նույն ժամանակահատվածի 11 դեպքի համեմատ:

Հաշվետու ժամանակահատվածում սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները աճել են 16-ով: 2012թ-ին սեռական անձեռնմխելիության 58 հանցագործութություն է գրանցվել` 2011թ-ի 42-ի համեմատ: Բռնաբարություններն ու բռնաբարությունների փորձերն էլ ավելացել են 7-ով: 2012թ-ին բռնաբարության փորձի 12 դեպք է գրանցվել, իսկ 2011թ-ին 5:

Մարդու անձի դեմ ուղղված այլ հանցագործություններն էլ ավելացել են 316-ով: 2012թ-ին գրանցվել է 1153 հանցագործություն, իսկ 2011թ-ին 837: Հարկ է  նկատել, որ նշված հանցագործություններից 2012թ-ին չի բացահայտվել 100, իսկ 2011թ-ին 75 հանցագործություն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Մեքենաները մնացել են ցեխակույտի մեջ

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ...

Միկրոավտոբուսը դուրս է եկել հանդիպակած գոտի եւ բախվել «Տոյոտա»-ին

Պատահարի հետեւանքով վերջին ավտոմեքենայի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց...

Արարատում մոտոցիկլը կողաշրջվել է

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց...

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Երեւանի «Եռաբլուր» հուշահամալիրի մոտակայքում այրվել է 300 քմ, Ծիծեռնակապերդի խճուղում` 1000 քմ...

Սերժ Սարգսյանը ցավակցել է Ալժիրի եւ Ֆրանսիայի նախագահներին

Անկեղծ ցավակցություն եւ զորակցություն է հայտնել Ալժիրի նախագահին եւ Ալժիրի եղբայրական ժողովրդին...

Վարագավանք-Պառավաքար ճանապարհին «Նիվա»-ն շրջվել է. կան վիրավորներ

Վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց...