News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի Ուշբա լեռան վրա օգոստոսի 9-ից  գտնվող Անդրանիկ Միրաբյանին արդեն մոտենում է փրկարարների խումբը եւ պայմանավորվածություն կա նաեւ ուղղաթիռի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԻՆ փրկարար ծառայության լրատվական բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:

Նրա փոխանցմամբ այսօր՝ ժամը 11.30-ին, ՀՀ Ճգնաժամային կառավարման կենտրոնն ուղիղ կապ է հաստատել Վրաստանի ներքին գործերի նախարարության, ԱԻ դեպարտամենտի, Վրաստանում Հայաստանի դեսպանատան, Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության, Միրաբյանին օգնության շտապող փրկարարական խմբի եւ հենց Միրաբյանի հետ: Կապի հաստատման ժամանակ ներկա է եղել նաեւ Անդրանիկ Միրաբյանին մայրը:

«Խոսեցինք, Անդրանիկն ասաց, որ ամեն ինչ նորմալ է»,- ավելացրեց Նիկոլայ Գրիգորյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, ոչ օգոստոսի 9-ին, ժամը 14.35-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀՀ քաղաքացին՝ Ա.Մ-ն, լեռնագնացության նպատակով բարձրացել է Վրաստանի տարածքում գտնվող Ուշբա լեռը եւ միջոցների սղության պատճառով չի կարող ինքնուրույն իջնել: ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ իրենք տեղյակ են այդ մասին, եւ վրացի փրկարարներն արդեն օգնության են մեկնել մեր հայրենակցին: Օգոստոսի 10-ին, ժամը 16.53-ին Վրաստանից տեղեկություն է ստացվել, որ վրացի փրկարարները կապ են հաստատել հայ լեռնագնացի հետ: Ճշտվել է, որ նրա մոտ կա սննդի պաշար: Եղանակային վատ պայմանների պատճառով ուղղաթիռը չի կարող թռչել այնտեղ, իսկ ոտքով Ուշբա սար հասնելու համար Սվանեթիի փրկարարներին անհրաժեշտ է 3 օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ