ՓԱԿԵԼ

Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Սյունիքում երկրաշարժի հետեւանքով ավիրածություններ չկան. Միայն ժայռաբեկորն է ընկել հորթի վրա

Սյունիքում երկրաշարժի հետեւանքով ավիրածություններ չկան. Միայն ժայռաբեկորն է ընկել հորթի վրաՕգոստոս 11, 2012 | 19:12

Այսօր` օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Սյունիքի մարզում ավիրածություններ չկան, իրավիճակը նորմալ է: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ Սյունիքի մարզային վարչությունից` հավելելով, որ մարզում որեւէ խուճապ չկա:

Երկրաշարժի հետեւանքով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի արվարձանում գտնվող «Լաստիխութ» կոչվող արոտավայրին հարակից տեղի է ունեցել ժայռաբեկորի փլուզում: ժայռաբեկորի տակ մնացել է Ռ. Նուրիջանյանին պատկանող մեկ հորթ:

Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից1 6-կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երեւանում ցնցումներ են եղել 3-4 բալ, Հայաստանի հարավում` 4-5 բալ, ինչը հարուցել էր բնակիչների լուրջ տագնապը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Պատահարներ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...