ՈւրբաթՕգոստոս 22
  • USD 407.79
  • EUR 540.89
  • RUB 11.23

Հայաստանի ԱԻՆ. Երկրաշարժի վտանգ չկա, մարդիկ կարող են վերադառնալ տուն

18:50, 11.08.2012 Տարածաշրջան: Հայաստան, Իրան Թեմա: Հասարակություն, Պատահարներ

 Տեղեկություն ստանալով ստորգետնյա ցնցումների ավարտման մասին` մարդիկ կարող են հանգստանալ եւ վերադառնալ նորմալ կյանքի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից1 6-կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երեւանում ցնցումներ են եղել 3-4 բալ, Հայաստանի հարավում` 4-5 բալ, ինչը հարուցել է բնակիչների լուրջ տագնապը:

«Այժմ մարդկանց վտանգ չի սպառնում, պաշտոնական հաղորդագրոթյունն արվել է: Ապագայի համար քաղաքացիներին կոչ եմ անում հետեւել ստորգետնյա ցնցումների ժամանակ վարքի կանոնները»,- ասել է Գրիգորյանը:

Նա հիշեցրել է, որ երկրաշարժի ժամանակ ցածր հարկերի բնակիչները պետք է հնարավորինս արագ դուրս գան բաց տարածություն: Վերին հարկերում ընտանիքի յուրաքանչյուր անդամը պետք է նախապես իմանա իր տեղը երկրաշարժի ժամանակ եւ կանգնի անվտանգ վայրերից մեկում` դռների արանքում, կրող պատերի անկյուններում:

Պետք է պատրաստ պահել պայուսակ` մեկ օրվա հաշվով անհրաժեշտ իրերով: Երկրաշարժից հետո` տանից դուրս գալուց առաջ պետք է անջատել գազն ու էլեկտրականությունը, փակել ջուրը:

 

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Ավտոմեքենան ընկել է ջրանցքը

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ ...

«Առավոտ». Մայր Աթոռը Թբիլիսիի միջադեպի մասին չճշտված տեղեկատվություն է տարածել

Հաղորդագրության հայերեն եւ վրացերեն տարբերակներում գնահատականների տարբերություններ են եղել...

Հրդեհ նախկին Շրջկոոպ-ի տարածքում

Այրվել են 12 հա խոտածածկ տարածք, մազութի հորանի շրջակայքում թափված մազութ (20 քմ), չշահագործվող վերամբարձ կռունկի կռունկավարի խցիկը՝ ամբողջությամբ...

Հայտնի է Գյումրիում ռեկտորի եղբոր սպանության մեջ կասկածվողի ինքնությունը

Նա՝ ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանն է...

Վթար Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ...

«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են միկրոավտոբուսը...