ՈւրբաթՀուլիս 25
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

Չեղյալ է համարվել Շարմ էլ Շեյխ –Երեւան չվերթը. հայ զբոսաշրջիկները Եգիպտոսից չվեր...

20:03, 11.08.2012 Տարածաշրջան: Աշխարհում, Հայաստան Թեմա: Հասարակություն

Եգիպտական «Spot Air» ավիաընկերությունը, որը օգոստոսի 7-ին հրաժարվել էր իրականացնել հայկական տուրօպերատոր «Happy Voyage»-ի պատվիրած  Երեւան- Շարմ էլ Շեյխ չվերթը, հաղորդագրություն է տարածել, որում պարզաբանում է չվերթի չեղյալ համարման  պատճառները: Ավելին, վերջինս նախազգուշացնում է, որ օգոստոսի 15 –ին նախատեսված հետադարձ չվերթը` Շարմ էլ Շեյխ-Երեւան,  կարող է չկայանալ, այնպես որ հայաստանցի զբոսաշրջիկները հիմա արդեն տուն չվերադառնալու ռիսկի առջեւ են:

Համաձայն «Spot Air» եւ «Happy Voyage» ընկերությունների միջեւ կնքված օդանավի վարձակալության պայամանգրի`չորս փոխադրում իրականացնելու վերաբերյալ, առաջիկա չվերթի համար վճարումը պետք է կատարվի թռիչքից առաջ 5-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ:

«Մեր կողմից տուրօպերատորին բազմիցս հիշեցվել է վճարումը կատարելու մասին, ինչպես նաեւ թռիչքից մեկ շաբաթ առաջ մենք «Happy Voyage»-ին տեղեկացրել ենք չվճարման դեպքում չվերթի չեղյալ հայտարարման մասին: Ոչ մի բացատրություն մենք չենք ստացել, եւ վճարումը ժամանակին չի կատարվել: Արդյունքում օգոստոսի 3 –ին մենք «Happy Voyage»-ին եւ Հայաստանի քաղավիացիայի վարչությանը տեղեկացրեցինք չվերթի հետաձգման մասին: Մեր պաշտոնական հայտարարությունը անտեսվեց:  Վճարումը կատարվեց  միայն ծրագրված թռիչքից մի քանի ժամ առաջ, որը մեր կողմից արդեն չեղյալ էր համարվել մի քանի օր առաջ»,-ասվում է  պարզաբանման մեջ: Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ «մեր կողմից որոշում ընդունվեց կատարել մեր պայմանագրային պարըտավորությունները ու պաշտպանել ուղեւորների իրավունքները, եւ առաջին հնարավորույուն դեպքում` օգոստոսի 8 –ին չվերթն իրականացվեց»:

Սակայն պարզում է, որ սրանով թյուրիմացությունը չի ավարտվում. քանի որ «Happy Voyage»  ընկերությունը չի վճարել Եգիպտոսից Հայաստան  հետադարձ չվերթի համար, որը պետք է կայանա օգոստոսի 15-ին: Օգոստոսի 11 –ի առավոտյան « Spot Air»-ը հերթական անգամ  «Happy Voyage» -ին տեղեկացրել է չվերթի չեղյալ հայտարարման մասին: «Տուրօպերատորը տեղեկացվել է չվերթի չեղյալ հայտարարման մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում, որպեսզի  վերջինս հնարավորություն ունենա ավիաընկերություն գտնել, որը կստանձնի ուղեւորներին վերադարձնելու պարտավորությունը»,-ասվում է  հայտարարության մեջ:

Ավելի վաղ «Happy Voyage» ընկերությունից NEWS.am-ին վստահեցրել էին, որ չվերթը հետաձգվում է  զուտ տեխնիկական, ոչ թե ֆինանսական պատճառներով: Շարմ էլ Շեյխում են գտնվում 128 հայ զբոսաշրջիկներ, որոնք մեկնել են օգոստոսի 8 –ի չվերթով:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Երեւանի կանաչ տարածքները համալրվում են ծաղկային ձեւավորումներով

2014 թվականի մայրաքաղաքում նախատեսված է տեղադրել ծաղկային 112 կոմպոզիցիա...

Աջափնյակում ջուր չի լինի

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը...

«Ժամանակ». Օսիպյանի դեմ գործը ուզում են «ջրե՞լ»

Մի օր թող իր պատիժը ստանա: Մի անգամ եթե իր արածի համար պատժվեր, այս շարքը չէր շարունակվի...

Շենգավիթում ջուր չի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը...

Հայ աշակերտները Ռումինիայում մասնակցել են Ֆրանկոֆոնիայի ամառային ճամբարին

Ճամբարի բացման պաշտոնական արարողությանը Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Շանտալ Մորենոյի հետ ներկա էր...