News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի փրկարար ծառայությունը պատրաստ է աջակցելու Իրանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների փրկարարական աշխատանքին, եթե Իրանը նման օգնությամբ դիմի Հայաստանին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը՝ նշելով, որ Իրանը դեռ նման խնդրանքով չի դիմել Հայաստանին։

Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով, 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 1 6-կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երեւանում ցնցումներ են եղել 3-4 բալ, Հայաստանի հարավում` 4-5 բալ, ինչը հարուցել է բնակիչների լուրջ տագնապը: Նախնական տվյալներով, Իրանում կա 50 զոհ։

Հայաստանում զոհեր եւ ավերածություններ չկան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ