News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանում ավելանում է օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը: Իրանական «FARS» գործակալությունը հաղորդել է  87 զոհի մասին: Մասնավորապես` 30 մարդ է զոհվել Ահար, 40 մարդ` Վարազկան, 10 մարդ` Հարիս քաղաքներում, 7 մարդ մահացել է հոսպիտալացվելուց հետո: Վիրավորների թիվը հասնում է 400 –ի:

Մոտ  60 գյուղեր ավերվել են  80%-ով, Արեւելյան Ատրպատական նահանգում չորս գյուղ ամբողջությամբ է ավերվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրանում տեղի ունեցած երկրաշարժը 9 բալ ուժգնություն է ունեցել: Օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից1 6-կմ դեպի հյուսիս-արեւմուտք:Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, երկրաշարժը գրանցվել է նաեւ ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի,Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ,իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ:Երկրի հարավում մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից: Հայաստանում տուժածներ եւ ավերածություններ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ