News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մնջախաղի երրորդ միջազգային փառատոնի շրջանակներում օգոստոսի 13-ին Ծաղկաձոր քաղաքում բացվել է հռչակավոր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովի հուշարձանը:

Հուշարձանը տեղադրելու գաղափարը Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանինն է, ով իր վրա է վերցրել ֆինանսական ծախսերը: Այդկերպ քաղաքապետը ամրագրել է Մնջախաղի հաջորդ փառատոններն իր քաղաքում անցկացնելու իրավունքը:

Հուշարձանի բացման ժամանակ նաեւ ֆլեշ-մոբ է կայացել:

Մնջախաղի միջազգային փառատոնն առաջին անգամ կայացել է 2008թ.., իսկ 2010-ից կրում է Լեոնիդ Ենգիբարովի անունը: Երրորդ փառատոնը կայանալու է Ծաղկաձորում` օգոստոսի 10-ից 15-ը, դրան մասնակցելու են արտիստներ Դանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Թուրքիայից, Ղազախստանից եւ Ճապոնիայից:

Ի դեպ, այս տարի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ