News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ակտիվորեն կպաշտպանի իր շահերը Մերձավոր Արեւելքում: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Լեւոն Շիրինյանը օգոստոսի 14-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Սիրիական հակամարտությունը անվանելով «Քաղաքակրթությունների վեճ, այլ ոչ պարզապես պատերազմ»` քաղաքագետը անդրադարձել է  տեղի ունեցող իրադարձություններում Թուրքիայի ունեցած դերին եւ դեպքերի հնարավոր զարգացումներին:

Շիրինյանի կարծիքով, Թուրքիան ինքն էլ պետք է վախենա նմանատիպ ճակատագրից, հաշվի առնելով իր տարածքում բնակվող ավելի քան երկու տասնյակ ազգային փոքրամասնությունների առկայությունը:

Խոսելով Ռուսաստանի համար Սիրիայի նշանակության մասին` քաղաքագետը հայտնել է, որ Սիրիայի կորուստը Մոսկվայի համար կնշանակի ողջ տարածաշրջանի կորուստ: Նրա կարծիքով, եթե Ռուսաստանը հետագայում էլ սկզբունքորեն պաշտպանի իր դիրքորոշումը այս հարցի նկատմամբ, ապա Սիրիայում ալեւիթները կարող են հաղթանակի հասնել: Միեւնույն ժամանակ Շիրինյանը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը զիջելու տեղ չունի, եւ չի բացառել, որ Մոսկվայում իր շահերի պաշտպանության համար կարող է օգտագործել բոլոր միջոցները, այդ թվում մարտավարական եւ միջուկային զենքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ