News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 15-ին Գյումրու թիվ 34 ընտրական ընտրատարածքային հանձնաժողովում ավարտվել է  Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրիում առաջադրված համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների թեկնածուների ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրման եւ գրանցման գործընթացը:

Գյումրիի «Ասպարեզ» թերթի փոխանցմամբ, թիվ 34 ընտրական ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը հայտնել է, որ օգոստոսի 15-ին իրենք հանձնաժողովի նիստ են անցկացրել, ինքնաբացարկի մասին դիմում է ներկայացրել Գյումրու քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Ռաֆայել Ասատրյանը եւ  ավագանու թեկնածու, անկուսակցական Մնացական Շահինյանը:

Թիվ 34 ԸԸՀ-ն գրանցել է քաղաքապետի 4 եւ ավագանու անդամի 71 թեկնածուի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ