News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիբանանում շիաների ու սիրիական ընդդիմադիրների միջեւ  հարաբերությունները սրացել են այն բանից  հետո, երբ լիբանանյան մամուլը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, հայտնել, որ Սիրիայում առեւանգվել են 11 լիբանանցի շիաներ, որոնցից 5-ը սպանվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Բեյրութի հայկական «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Կանդահարյանը:

Որպես պատասխան` առեւանգվածների ընտանիքները գերի են վերցրել Լիբանանում գտնվող մոտ 30 սիրիական ընդդիմադիրների: Առեւանգվածների թվում է նաեւ Թուրքիայից մի գործարար:

Կանդահարյանի խոսքով, հետագայում հերքվել է Սիրիայում առեւանգված լիբանանցիների մասին լուրը, եւ հայտնի է դարձել, որ բոլոր 11 գերիները գտնվում են Թուրքիայի տարածքում: Լիբանանում գերեւարված  սիրիացի ընդդիմադիրների  մեծ մասը ազատ է արձակվել, բայց որոշները դեռեւս շարունակում են մնալ շիաների մոտ, այդ թվում թուրք գործարարը: Գերիների հստակ թիվ չի նշվում: Բանակցություններ են ընթանում թուրք գործարարի ազատման ուղղությամբ:

Հայկական թերթի խմբագիրը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ գերիների սպանության եւ հերքման  ապատեղեկատվության աղբյուրը Թուրքիան է: «Թուրքիայի բարդ խաղերը խնդիրներ են ստեղծում հենց իր համար, նրա համար ավելի դժվար է դառնում խուսանավելն ու  ձեւականություններ անելը»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ալ Մեկդադ շիա կլանի մոտ պահվում են  այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» 26 անդամ, այդ թվում 2 դասալիք սպաներ, ովքեր լքել են Զինված ուժերը: Շիա կազմակերծությունների ակտիվիստներն ամբողջությամբ փակել էին միջազգային օդանավակայանի ճանապարհը, ինչի արդյունքում ֆրանսիական «Air France» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Ամմանում:

Կանդահարյանի խոսքով, փակվել է նաեւ Դամասկոս տանող ճանապարհը: Ներկայումս Բեյրութի օդանավակայանի ճանապարհը բաց է, օդանավակայանը աշխատում է նորմալ ռեժիմով` թեեւ Ամմանում ֆրանսիական ինքնաթիռի վայրէջքը անհանսգտությունների ալիք է բարձրացրել:

Նա նշել է, որ  տեղացի շիաներ` Սիրիայի նախագահ Ասադին աջակցող  եւ Լիբանանում գտնվող նրա հակառակորդների միջեւ ծագած հակամարտությունը կապ չունի Լիբանանի հայերի հետ, սակայն երկրում տիրող լարված իրավիճակը չի կարող չանդրադառնալ հայկական համայնքի կյանքի եւ գործունեության վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ