News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի կարողությունը մեկ օրվա ընթացքում իջել է 600 միլիոնով: Nasdaq-ի օգոստոսի 16-ի բորսայի   տվյալներով  իջել են ընկերության բաժնետոմսերի գները :

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օգոստոսի 16-ին Facebook-ի բաժնետոմսերի գինը վաճառքի առաջին իսկ ժամերին նվազել է: Nasdaq բորսայում արժեթղթի գինը հասել է 19.69 դոլարի, այնուհետեւ բարձրացել է մինչեւ 20.17 դոլար, ինչը 47 տոկոսով ցածր է նախնական 38 դոլարից:

Bloomberg Billonaires Index վերլուծականի տվյալներով Facebook–ի 28-ամյա ղեկավարի կարողությունը ներկայումս գնահատվում է 10,2 միլիարդ դոլար: Սա Ցուկերբերգի համար ամենացածր ցուցանիշն է:

Facebook-ի հիմնադրին պատկանող արժեթղթերի գինը վերջին երեք ամիսների ընթացքում նվազել է: Օրինակ 133,7 միլիոն բաժնետոմսի տեր Դաստին Մոսկովիցը այս ընթացքում կորցրել է 2,4 միլիարդ դոլար, իսկ Էդուարդո Սավերինի փաթեթի արժեքը նվազել է 960 միլիոնով: Քրիսթոֆեր Հյուն, ով տնօրինում է սոցցանցի 22 միլիոն բաժնետոմսերը, կորցրել է մոտ 400 միլիոն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ