News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով` Արմավիրում երկու եղբայր  տանը ծագած վիճաբանության ժամանակ ծեծել են իրար, սակայն աթոռի հարվածը բաժին է հասել 21-ամյա քրոջը, ով աչք-ունքային շրջանում սալջարդ, ուղեղի ցնցում ախտորոշմամբ դիմել է բուժօգնության:

NEWS.am-ի  այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: 21-ամյա քույրը հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց տանը աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով: Սակայն ոստիկանության ձեռնարկված միջոցառումների շնորհիվ  պարզվել է, որ նշված օրը 30-ամյա Սարգիս Ս-ն տանը կենցաղային հարցերի շուրջ  ծագած վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածել է  32-ամյա  եղբոր` Էդգար Ս-ի դեմքին: Իսկ, երբ վերջինս փորձել է աթոռով հարվածել Սարգիսին, այն պատահաբար դիպել է քրոջը:

Եղբայրները ստորագրությամբ բաց են թողնվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ