Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շահութաբեր կլինի երկու կողմերի համար

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շահութաբեր կլինի երկու կողմերի համարՕգոստոս 17, 2012 | 11:54

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շահութաբեր կլինի երկու երկների համար; Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Վաշինգտոնում կայացած Ադրբեջանա-ամերիկյան առեւտրային պալատի հանդիպման ընթացքում (USACC) Մորնինգսթարը խոսել  է Կասպյան  տարածաշրջանի էներգոհամագործակցության եւ էներգոանվտանգության  ոլորտների մասին: Նրա խոսքով ԱՄՆ-ն տարածաշրջանում հավասարակշիռ քաղաքականություն է վարում.«Այսօր տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած էներգետիկ քաղաքականությունը առավել դժվար եւ բազմավեկտոր է», -ասել է նա:

Մորնինգսթարը  նշել է, որ էներգետիկ միջանցքը, հատկապես «Nabucco» գազատարը, Ադրբեջանի էներգետիկ դիվերսիֆիկացիայի հարցում կարեւոր դեր ունի:

Նշենք, որ Մորնինգսթարը Ադրբեջան կժամանի օգոստոսի 25-ին: Հունիսի 30-ին ԱՄՆ-ի Սենատը Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը հաստատել է Ադրբեջանում դեսպանի պաշտոնում: Ավելի վաղը Օբամայի կողմից առաջադրված Մորնինգսթարի թեկնածությունը հաստատել էր Սենատի Ատրաքին կապերի հանձնաժողովը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Ղարաբաղյան գործընթաց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...