News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն է առաջադրել «Գործք» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար, անկուսակցական, 30-ամյա Արմինե Հովհաննիսյանը, ով գեներալ Մանվել Գրիրգորյանի որդու՝ գործող քաղաքապետ Կարեն Գիրգորյանի միակ մրցակիցն է լինելու:

Հիշեցնենք, որ նախքան Էջմիածնում թեկնածությունների առաջադրումը խոսակցություններ էին շրջանառվում, թե գեներալ Մանվելի կողմնակիցները սպառնում են բոլոր նրանց, ովքեր ցանկություն են հայտնում թեկնածություն առաջադրել քաղաքապետի ընտրություններին: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:

-Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք ընտրություններից, եթե հաշվի առնենք այն, թե ով է ձեր մրցակիցը, եւ ինչ մեխանիզմներով են Հայաստանում ընտրություններ անցկացվում:

 Ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու պարոն Գրիգորյանին եւ այդ մրցակցության գործոնին: Այս քարոզչության ընթացքում յուրաքանչյուր թեկնածու յուրովի է բարձրացնում քաղաքի, այս դեպքում՝ Էջմիածնի խնդիրները: Յուրաքանչյուր թեկնածու նաեւ նպաստում է, որ հաղթող թեկնածուն, այնուամենայնիվ, ինչ-որ չափով, անդրադառնա նաեւ չհաղթող թեկնածուների ներկայացրած ծրագրերին ու դրանց ընթացք տա: Դրանից միայն ու միայն կշահի հասարակությունը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում գործող ընտրական մեխանիզմին, թե ինչ նկատի ունեք, ես չգիտեմ, ես իմ գործունեությունն եմ ծավալում: Չեմ կարծում, որ այս շրջանակներում այլ մեկնաբանություններ անելու իմաստ կա:

- Նախքան թեկնածությունների առաջադրումը լուրեր կային, թե Էջմիածնում վախի մթնոլորտ է, մյուս հավակնորդներին զգուշացվում է զերծ մնալ քաղաքապետի թեկնածություն առաջադրելուց: Դուք զգացե՞լ եք նման բան:

Ինձ համար անծանոթ է ձեր ներկայացրածը: Ես ո´չ նմանատիպ խոսակցություններ եմ լսել, ո´չ նման մոտեցումներ եմ նկատել: Պարզապես, ինձ համար անհասկանալի է դա, որովհետեւ ընտրական գործընթաց է, ես դրել եմ իմ թեկնածությունը: Բայց նմանատիպ ոչ մի տեղեկատվություն ինձ չի հասել:

 

Տպել
Ամենաշատ