News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 17-ին, ժամը 23.50-ին, Հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել Իրանի Իսլամական Հանրապետության 2 քաղաքացի, որոնք հայտարարել են, որ Սեւանում ձուկ են կերել, որից էլ թունավորվել են:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 18-ին, ժամը 02.45-ին, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 26-ամյա Աբուլֆազ Ք.-ից ոստիկանությունում ընդունվել է հաղորդում, որ օգոստոսի 17-ին իր երկու ընկերների հետ Սեւանի թերակղզու ավտոկայանատեղի մոտ գտնվող ռեստորանում ձուկ են կերել, որից հետո իրենց վատ են զգացել եւ գալով Երեւան` ժամը 22.30-ին բուժօգնություն են դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ