News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երկաթուղայինների 9-րդ փողոցում, գտնվող Հացի արտադրամասի մոտ հունիսի 22-ին սպանված Սուրեն Զորոյանը`շրջապատում հայտնի է եղել որպես երկաթուղայինների Սուրո, այլ ոչ թե «Բիճ»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպանված` Սուրեն Զորոյանի եղբայրը` Վլադիմիր Զորոյանը:

«Իմ ախպերը «Բիճ» մականուն չի ունեցել, իմ ախպերը երկաթուղայինների Սուրոն է, եթե գրում են թող ճիշտ գրեն: Սուրոն նման մականուն չի ունեցել: Ես պահանջում եմ, որ իմ ախպոր անունը մյուս անգամ չպախարակեն եւ ինչ-ինչ նպատակներով կեղծ ինֆորմացիաներ չտարածեն»: Վերջինս գործի քննության ընթացքից եւս գոհ չէր: «Մեզ դեռ ոչինչ չեն ասում: Դեռ մարդասպանին են փնտրում»,- ավելացրեց Վլադիմիր Զորոյանը եւ չցանկացավ առայժմ այլ չակերտներ բացել:

Նշենք, որ Սուրեն Զիրոյանը սպանվել էր հունիսի 22-ին նույն համայնքում երկաթուղայինների 9-րդ փողոցում, գտնվող Հացի արտադրամասի մոտ:

 

Տպել
Ամենաշատ