News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Սուրեն Սիրունյանի ընտանիքի անդամներին եւ մերձավորներին:  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունից:

«Օգոստոսի 18-ին մեզ լքեց իսկական ընկեր, իր երկրի ու իր հարազատների իսկական նվիրյալ, կենսախինդ ու ավյունով լեցուն, հավերժ պայքարող ու Հայաստանի տոկուն քաղաքացի: Սուրեն Սիրունյանի մահը մեծ կորուստ է բոլորիս համար, քանզի նա այն մարդկանցից էր, ով իր կյանքի ողջ ընթացքում նվիրվել է իր գործին, դեռեւս պատանի հասակից նա Ղարաբաղյան շարժման բացառիկ նվիրյալ էր: Սիրունյանի անձնազոհ կերպարը մշտական պայքար է մղել հայրենիքի եւ Հայաստանի քաղաքացիների ազատության համար՝ ինքն իրեն զրկելով ազատությունից: Անդառնալի ու ցավալի կորուստ՝ կորուստ մի մարդու, որի ներուժը կարող էր անգնահատելի լինել իր հայրենիքի, իր ընկերների եւ իր ընտանիքի համար:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Սիրունյանի ընտանիքի անդամներին եւ մերձավորներին: Մեր ընկերոջ վառ հիշատակը հավերժ մնալու է մեր սրտերում»,- նշվում է ուղերձում:

Տպել
Ամենաշատ