News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր` օգոստոսի 20-ին Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է լեռնագնաց Անդրանիկ Միրիբյանին, որը բարձրանալով Վրաստանի տարածքում գտնվող Ուշբա լեռը, հայտնվել էր բարդ իրավիճակում։Մի քանի օր անընդհատ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնը կապի մեջ էր Վրաստանի ու Ռուսաստանի գործընկերների հետ`պարբերաբար ճշտելով իրավիճակը եւ օժանդակելով որոնողափրկարարական աշխատանքներին:

«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ իր թիկունքում կանգնած է պետությունը, որ մենք միշտ պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել մեր հայրենակիցներին` անկախ նրանից, թե աշխարհի որ կետում են նրանք գտնվում»,- նշեց Ա. Երիցյանը։

Ա. Միրիբյանն իր երախտագիտությունը հայտնեց ԱԻ նախարարին` նշելով, որ երբեւէ չէր կարծում, թե շարքային քաղաքացու համար կարող է ոտքի կանգնել մի ամբողջ համակարգ, այն էլ ոչ միայն իր երկրում, այլեւ` օտար։

«Ես այդ ամբողջ ընթացքում շատ մեծ աջակցություն, ուշադրություն եւ հոգատարություն էի զգում իմ նկատմամբ` ինչ-որ տեղ նաեւ անհարմար զգալով, որ ինձ համար այդքան շատ բան է արվում։ Ամեն ինչ վկայում էր Ձեր կողմից ուշադրության եւ բարձր մակարդակով համագործակցության մասին։ Վրացի փրկարարները նույնպես շատ ուշադիր էին եւ ամեն ինչ անում էին ինձ օգնելու համար։ Այդ պահին ես ինձ հպարտ էի զգում, որ Հայաստանի քաղաքացի եմ»,- ասաց Ա. Միրիբյանը։

Հանդիպման ավարտին Անդրանիկ Միրիբյանն ԱԻ նախարարի հետ միասին եղավ Ճգնաժամային կառավարման կենտրոնում, որտեղից նա լեռան վրա գտնվելու ժամանակ ուղիղ կապով զրուցել էր նախարարի հետ եւ քարտեզի վրա ցույց տվեց իր անցած ճանապարհը։ Նա իր հիացմունքը հայտնեց մեր ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածության ու աշխատանքի վերաբերյալ` նշելով, որ շատ երկրներ կուզենային ունենալ նմանատիպ մի կենտրոն։

Հիշեցնենք, որ oգոստոսի 9-ին, ժամը 14.35-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ՀՀ քաղաքացի Անդրանիկ Միրաբյանը լեռնագնացության նպատակով բարձրացել է Վրաստանի տարածքում գտնվող Ուշբա լեռը եւ չի կարողանում ինքնուրույն իջնել:

Օգոստոսի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ եւ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի համատեղ ջանքերի ու բարձր մակարդակի վրա գտնվող համագործակցության շնորհիվ Ուշբա լեռան վրա գտնվող հայ լեռնագնաց Անդրանիկ Միրիբյանը հատել էր լեռան գագաթի ամենավտանգավոր հատվածը եւ միացել լեռան ստորոտում գտնվող փրկարարների ճամբարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ