Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դիմել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանին` պետծառայողների աշխատավարձերի բարձրացման համար: Այս մասին այսօր` օգոստոսի 20-ին լրագրողներին հայտնել է ինքը` Արմեն Երցյանը, ով ստանում է ամսական 240 հազար դրամ աշխատավարձ:
«Այս հարցով ես դիմել եմ համապատասխան կառույցներին: Հուսով ենք, որ մոտակա ժամանակներս հարցը կվերանայվի եւ աշխատավարձերը կբարձրացվեն»,- ասել է Հայաստանի ԱԻՆ-ի ղեկավարը:
Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ-ի փրկարարների ամսական միջին աշխատավարձը կազում է 70-80 հազար դրամ (200 դոլարից քիչ): ԱԻՆ-ի կազմի մեջ մտնում են փրկարար երկու կառույց` փրկարար եւ լեռնափրկարար ծառայությունները: