News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-հուլիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 1886,3 հազար տոննա, ինչը 9,8 տոկոս գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

ՀԿԵՈՒ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  կազմեց 256,2 հազար տոննա, ինչը 7,7 տոկոս գերազանցում է 2011 թվականի հունվար-հուլիս ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. հաշվետու ժամանակահատվածում  փոխադրվել է 715,5 հազար տոննա բեռ, ինչը 5,2 տոկոսով գերազանցում է 2011 թ. հունվար-հուլիսի ցուցանիշը:

Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմեց 914,6 հազար տոննա, ինչը 14,5 տոկոսով գերազանցում է 2011 թ. հունվար-հուլիսի ցուցանիշը:

Հարկ է նշել, որ 5,1 տոկոսով ավելացել է նաեւ բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվար-հուլիսին այս ցուցանիշը կազմել է 1435 տոննա՝ 2011 թ. նույն ժամանակահատվածում գրանցված 1366 տոննայի դիմաց:

Նշենք  նաեւ, որ միայն 2012 թվականի հուլիսի ընթացքում բեռնափոխադրումների ծավալն աճել է 6,6 տոկոսով: Միայն մեկ ամսվա ընթացքում ՀԿԵ-ն փոխադրել է 301,8 հազ. տոննա բեռ, որից 116,7 հազ. տոննան՝ ներմուծման, 40,2 հազ. տոննան՝ արտահանման եւ 144,9 հազ. տոննան՝ տեղական հաղորդակցությունում:

Ընդ որում, արտահանման հաղորդակցությունում գերակշռում էին, մասնավորապես, գունավոր հանքանյութը (10,6 հազ. տաննա), ցեմենտը (10 հազ. տոննա), սեւ մետաղների ջարդոնը (5 հազ. տոննա): Ներմուծման հաղորդակցությունում տեղափոխած բեռների գերակշիռ մասը կազմում են, մասնավորապես, հատիկավորները (54,8 հազ. տոննա), եւ նավթային բեռները (23,2 հազ. տոննա): Իսկ տեղական հաղորդակցությունում ամենից շատ փոխադրվել է գունավոր հանքանյութը (100,4 հազ. տոննա), շինարական նյութեր (26,1 հազ. տոննա), հաց եւ հատիկավոր բեռները (1,8 հազ. տոննա):

Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաեւ բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ