ՉորեքշաբթիՀուլիս 23
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

Կարմիր սպասքը կարող է օգնել գիրության եւ ալկոհոլիզմի դեմ պայքարում

23:36, 20.08.2012 Տարածաշրջան: Աշխարհում Թեմա: Հասարակություն

Շվեյցարացի եւ գերմանացի գիտնականները փորձեր են կատարել հասկանալու, թե ինչպիսի՞ ազդեցություն ունի կենցաղում մարդու օգտագործած սպասքը կերակուրի եւ ալկոհոլի նկատմամբ «ախորժակի» վրա։ Պարզվել է, որ կարմիր սպասքը նվազեցնում է ուտելու եւ խմելու ցանկությունը։

Ըստ գիտնականների՝ մարդկանց նման վարքը պայմանավորվում է կարմիր գույնով, քանի որ կարմիրը ենթագիտակցության համար վտանգի նշան է։ «Նման վարքը, ըստ երեւույթին, պայմանավորված է կարմիր գույնով, որը ողջ էվոլյուցիայի ընթացքում վտանգի հետ է զուգորդվել»,- «Մոսկովսկի կոմսոմոլեցի» տեղեկացմամբ ասել է Բրիտանական դիետոլոգիական ասոցիացիայի անդամ Ուրսուլա Արենսը։

Փորձին մասնակցել է 41 տղամարդ, որոնց խնդրել են ալկոհոլ ընդունել կարմիր եւ կապույտ բաժակներից։ Կարմիր բաժակներով օգտագործված ալկոհոլն ավելի քիչ է եղել։

Նույն կերպ, 109 կամավորների առաջարկել են սնունդ ընդունել կարմիր, սպիտակ եւ կապույտ ափսեներից։ Կրկին ամենաքիչն օգտագործվել է կարմիր սպասքով մատուցված սնունդը։

 

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Շենգավիթում ջուր չի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը...

Նավասարդ Կճոյանն օծելու է Արարատի մարզի Նորաբաց գյուղի եկեղեցին

Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու բակում տեղի կունենա տոնական միջոցառում, եւ սիրո ճաշի սեղանին կմատուցվի մատաղ…

Հայ աշակերտները Ռումինիայում մասնակցել են Ֆրանկոֆոնիայի ամառային ճամբարին

Ճամբարի բացման պաշտոնական արարողությանը Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Շանտալ Մորենոյի հետ ներկա էր...

Քաղծառայության կրտսեր պաշտոնների թեստավորման փուլը հաջող է հանձնել 16,5 %-ը

Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու թեստավորման երկրորդ փուլին մասնակցելու հայտ էր ներկայացրել 388 քաղաքացի…

«Հայկական ժամանակ». ՍԴ նախագահի հանրային քննարկումների հմայքը

Երկրորդ շարքում նստում են մարզպետարանի վարչությունների պետերը, երրորդ շարքում՝ քաղաքապետարանի բաժինների պետերն ու փոխքաղաքապետերը...