News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կովկասյան տարածաշրջանի համար շահավետ է, որպեսզի նոյեմբերի 6 –ին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթի հանրապետական թեկնածուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Երկու կուսակցություններից` հանրապետականներից եւ դեմոկրատներից ԱՄՆ նախագահների ընդհանուր գիծը հիմնականում չի փոփոխվում: Սակայն եթե ընտրվի Հանրապետական կուսակցությունից Միթ Ռոմնին, ապա Գրիգորյանի կարծիքով, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, անկասկած, փոփոխության կենթարկվի, քանի որ հանրապետական կուսակցությունը միշտ էլ ավելի ակտիվ է եղել արտաքին քաղաքականության հարցերում: Գրիգորյանը նաեւ նշեց, որ ի տարբերություն հանրապետականների, դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներն ավելի քիչ են հետաքրքրվում արտաքին քաղաքականությամբ, ավելի մեծ ուշադրություն դարձնելով ներքին հարցերին: «Մեր տարածաշրջանի համար շահավետ է, որպեսզի ԱՄՆ-ում հանրապետական կառավարում լինի, քանի որ նրանք ավելի ակտիվ կաշխատեն մեր տարածաշրջանում: Բացի այդ, մեզ նման փոքր երկրների համար ամենավտանգավորը մեկ երկրի ճնշման տակ հայտնվելն է: Կարեւոր է, որ տարածաշրջանում հնարավորինս շատ խաղացողներ լինեն»,-կարծում է քաղաքագետը:

Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 6-ին: Հիմնական պայքարը գործող նախագահ, դեմոկրատ թեկնածու Բարաք Օբամայի եւ հանրապետական Միթ Ռոմնիի միջեւ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ