News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին պարտքը Կառավարության համար մնում է կառավարելի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին կայացած ասուլիսում հայտարարել է Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։

Նա հիշեցրել է, որ ներկայումս պետական պարտքը կազմում է 3,6 մլրդ դոլար, որից 3,1 մլրդը՝ արտաքին պարտքն է։ 2012-ին արտաքին պարտքի սպասարկումը կկազմի 270 մլն դոլար։ «Արտաքին պարտքը ամբողջովին կառավարելի է։ Միջնաժամկետ հատվածում մենք նաեւ մտադիր ենք մի շարք վարկային ծրագրեր կնքել, սակայն դրանց ծավալը չի անցնի մեր վճարողունակությունից»,- վստահեցրել է Արամյանը։

Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի կենտրոնական բանկի, Հայաստանի կառավարության պարտքը 2011-ին կազմել է 2,955 մլրդ, իսկ ՀՀ ԿԲ պարտքը՝ 754 մլն դոլար։

Արժույթի միջազգային հիմնադրամի 2012թ հունիսին տրված գնահատականով՝ Հայաստանի արտաքին պարտքը կկազմի 36,9 տոկոս, իսկ 2013-2015թթ՝ համապատասխանաբար 35, 33, 32,2 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ